Բերմուդիի Գերագույն դատարանը պարտավորեցրել է «Credit Suisse»-ի դուստր ձեռնարկությանը 42 օրվա ընթացքում վճարել 607,35 միլիոն դոլար
Բերմուդիի Գերագույն դատարանը պարտավորեցրել է «Credit Suisse»-ի դուստր ձեռնարկությանը 42 օրվա ընթացքում վճարել 607,35 միլիոն դոլար

Բերմուդի Գերագույն դատարանի վերջին որոշման համաձայն՝ Credit Suisse-ի դուստր ձեռնարկությունը՝ «CS Life»-ին պարտավորել է 42 օրվա ընթացքում վճարել 607,35 միլիոն դոլար վնասի փոխհատուցում,- ասվում է PR Newswire-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, գումարը կպահվի անկախ հաշվեհամարում՝ մինչև ընկերության բողոքարկումների քննարկումը, որից հետո վնասի վերջնական գումարը կվճարվի պահանջատերերին, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։

Այս որոշմանը նախորդել էր մարտին ընդունված որոշումը, ըստ որի «CS Life» ընկերությունը պատասխանատվություն է կրում խարդախությունը և հաշիվների ոչ պատշաճ կառավարումը կանխելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

Credit Suisse-ում Բիձինա Իվանիշվիլիին և նրա ընտանիքին պատկանող հաշիվների վնասների ընդհանուր գումարը գերազանցում է 1,2 միլիարդ դոլլարը։