Բեռլինում տրամվայը դուրս է եկել գծերից, վիրավորվել է 20 մարդ
Eine Straßenbahn in Neu Hohenschönhausen ist entgleist. Bei dem Unfall gab es viele Verletzte. (zu dpa: «Straßenbahn in Berlin entgleist - 20 Verletzte»)
Բեռլինի արևելքում տրամվայը դուրս է եկել գծերից, որի հետևանքով 20 մարդ է վիրավորվել։
Գերմանական լրատվամիջոցները այս մասին հայտնել են։
Նրանց տվյալներով՝ տրամվայը Լիխտենբերգ շրջանի շրջադարձի ժամանակ բախվել է էլեկտրահաղորդման աշտարակին։ Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ բախման հետևանքով վնասվել է տրամվայի աջ կողմը, իսկ վերջին վագոնը դուրս է եկել գծերից։
Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ վթարի հետևանքով 20 մարդ վիրավորվել է, որոնցից երեքը՝ ծանր վիճակում։