Բեռլինում տեղի է ունեցել Ուկրաինային զենք փոխանցելու հակառակորդների ցույցը
Բեռլինում տեղի է ունեցել Ուկրաինային զենք փոխանցելու հակառակորդների ցույցը։ Ցույցի կազմակերպիչներն էին Ձախ կուսակցության նախկին անդամ Սառա Վագենկնեխտը և Գերմանիայի հանրային հեռարձակման ընկերության նախկին թղթակից Գաբրիել Քրոնե-Շմալցը։
Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 7000 մարդ։ Կազմակերպիչները նշում են, որ ցույցին միացել է 20 հազար քաղաքացի:
Ինչպես հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասաց Սառա Վագենկնեխտը, «ուկրաինացի ժողովրդին ոչ թե զենք է պետք, այլ խաղաղություն, իսկ դրա համար բանակցություններ են անհրաժեշտ»։ Նա քննադատել է Գերմանիայի ներկայիս կառավարությանը՝ Ուկրաինային ռազմական աջակցության համար, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին անվանել է «պատերազմի նախարար»։
Հանրահավաքի մասնակիցները քննադատել են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքին, որը, ըստ նրանց, «չկատարեց իր խոստումները»։ Ակտիվիստների կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով, իսկ Գերմանիան պետք է հոգա իր պաշտպանունակության հզորացման մասին։