Բեռլինում ձերբակալվել են «Կարմիր բանակի խմբակցություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամ
Բեռլինում ձերբակալվել են «Կարմիր բանակի խմբակցություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամներ։ Ինչպես գրում են գերմանական լրատվամիջոցները, իրավապահները հատուկ գործողության շրջանակներում հրազեն են կիրառել։ Տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է, թե ձերբակալվե՞լ են արդյոք հետախուզման մեջ գտնվող Էռնստ-Վոլկեր Ստաուբը և Բուրկհարդ Գարվեգը։
Լրատվամիջոցը գրում է, որ Բեռլինի ոստիկանության հետ համատեղ հատուկ գործողությանը մասնակցել է քրեական հետախուզության դաշնային ծառայությունը։
Տեղեկության համար՝ փետրվարի 26-ին Բեռլինում ձերբակալվել է նաեւ Դանիելա Կլետեն, ով նույնպես եղել է «Կարմիր բանակի ֆրակցիա» ահաբեկչական խմբավորման անդամ։ Այս խմբի անդամները մեղադրվում են ավելի քան 30 մարդու սպանության մեջ, այդ թվում՝ Deutsche Bank-ի տնօրենի։ 1998 թվականին խումբը հայտարարեց իր լուծարման մասին, և նրա անդամների նկատմամբ հետախուզում հայտարարվեց։