Բեռլինում բողոքի ցույց է անցկացվել Ֆրիդրիխ Մերցի կառավարության դեմ
Բեռլինում տեղի է ունեցել բողոքի ցույց Ֆրիդրիխ Մերցի կառավարության դեմ։
Հազարավոր մարդիկ հավաքվել են Բրանդենբուրգյան դարպասների մոտ և պահանջել են կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության հրաժարականը։
Ցույցի մասնակիցները պաստառներ են պահել՝ «Մերց դուրս» գրությամբ։ Ցուցարարները պնդում էին, որ իշխող կոալիցիան չի կարողացել բարելավել երկրի տնտեսական վիճակը կառավարման մեկ տարուց ավելի ընթացքում։
Դժգոհության պատճառների թվում են կենսաթոշակային համակարգը և առողջապահական խնդիրները։
Ցույցը կազմակերպվել էր «Project M1llion» շարժման կողմից, որը ներկայացրել էր 11 կետից բաղկացած պահանջների ցանկ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարության հրաժարականի հետ մեկտեղ ցույցի մասնակիցները պահանջել են նաև շվեյցարական ոճի ուղիղ ժողովրդավարության ներդրում, որը ենթադրում է կարևոր քաղաքական որոշումների կայացում՝ հանրաքվեների և վետոյի մեխանիզմների միջոցով։
Նրանք նաև պահանջել են դատապարտված հանցագործների և անօրինական ներգաղթյալների անհապաղ արտաքսում, նոր առողջապահական բարեփոխման կասեցում և հանրային հեռարձակման պարտադիր վճարի վերացում։
Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ, մինչդեռ կազմակերպիչները գրանցել էին 10000 մարդ։