Բեռլինի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել Եվրո-2024-ի եզրափակիչ խաղից առաջ #1TVSPORT
Գերմանիայի ոստիկանությունը կանխել է ահաբեկչություն Բեռլինում Եվրո-2024-ի եզրափակչից առաջ։
The Sun թերթի տեղեկություններով՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող կասկածյալները ծրագրում էին գրոհել Անգլիայի հավաքականի երկրպագուների գոտին Բեռլինի Brainscheidplatz-ում։ Հազարավոր անգլիացիներ հավաքվել էին այնտեղ Իսպանիայի դեմ եզրափակչից առաջ։
Խաղի մեկնարկից մի քանի ժամ առաջ Գերմանիայի ոստիկանությունը համակարգված ռեյդեր է կազմակերպել հարեւան Պոտսդամի երեք հասցեներում։
Գործողության արդյունքում, որին ներգրավվել են հատուկ ջոկատայինները, ձերբակալվել է երեք կասկածյալ։ Նրանք իրենց հեռախոսներում գտել են հրապարակի և Կայզեր Վիլհելմի հիշատակի եկեղեցու լուսանկարները։
Նշվում է, որ տղամարդիկ ԴԱԻՇ-ի հայտնի կողմնակիցներ են եղել, որոնք արդեն գտնվում էին ոստիկանության հսկողության տակ։ Եզրափակչից մի քանի օր առաջ սկսեցին հետեւել նրանց։
Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով, «գործողությունն իրականացվել է իսլամական հատվածի անմիջական սպառնալիքի պատճառով»։
Ավելի ուշ կասկածյալներն ազատ են արձակվել՝ մինչև հետագա հետաքննությունը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Brainscheidplatz-ում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանցով լի հրապարակի մեջ։
Այս հարձակման հետեւանքով զոհվել է 11 մարդ, եւս 50-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։