Բեռլինի օդանավակայանը դադարեցրել է չվերթները վատ եղանակի պատճառով

13:14, 05.02.2026

Բեռլինի օդանավակայանը անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները վատ եղանակի պատճառով։

Ինչպես բացատրում է օդանավակայանի մամուլի ծառայությունը, ուշացումը վերաբերում է միայն այն չվերթներին, որոնք պետք է մեկնեին Բեռլինից, քանի որ հնարավոր չէ հալեցնել ինքնաթիռների սառած ֆյուզելյաժները, չնայած այս փուլում Բեռլին ժամանող չվերթները շարունակում են ընդունվել։

Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ մայրաքաղաքում սպասվում է սառցե անձրև և ձյուն։

Նմանատիպ