Բեռլինի կինոփառատոնն այսօր բացվել է Isle of Dogs անիմացիոն ֆիլմով
Բեռլինի կինոփառատոնն այսօր բացվել է Isle of Dogs անիմացիոն ֆիլմով

Գերմանիայի մայրաքաղաքում  այսօր տեղի կունենա 68-րդ Բեռլինյան կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Իր պատմության մեջ առաջին անգամ փառատոնը կբացվի մուլտֆիլմով՝ Ուես Անդերսոնի «Շների կղզի» անիմացիոն ֆիլմով:

Մուլտֆիլմը պատմում է մի տղայի մասին, որն իր շանը որոնելու համար մեկնում է ճամփորդության:

Ընդհանուր առմամբ՝  Բեռլինյան կինոփառատոնի մրցույթին մասնակցում է 26 ֆիլմ, որոնցից 21-ը հավակնում է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկյա արջ»-ին:

Ռուսաստանը միջազգային փառատոնին ներկայացրել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը նկարահանված է  կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում Է 1970-ականներին  սկզբին Լենինգրադում գրողի կյանքի չորս օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: