Բերդիա Սիճինավա - Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում անցկացվել է 18 095 թեստ, հենց դրա արդյունքում հայտնաբերվել է վարակի 5450 նոր դեպք
Նպատակային կետային սահմանափակումների երկամսյա կոնկրետ ծրագրի շրջանակներում, արդեն սկսվել է ինտենսիվ թեստավորում, որը ենթադրում է պետության կողմից օրական 20 000 թեստի անցկացում: Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում անցկացվել է 18 095 թեստ, այստեղից 7 716-ը՝ հակագեն և 10 379-ը՝ «ՊՇՌ»,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:
«Ինչպես գիտեք, նպատակային կետային սահմանափակումների երկամսյա կոնկրետ ծրագրի շրջանակներում, արդեն սկսվել է ինտենսիվ թեստավորում, որը ենթադրում է պետության կողմից օրական 20 000 թեստի անցկացում: Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում անցկացվել է 18 095 թեստ, այստեղից 7 716-ը՝ հակագեն և 10 379-ը՝ PCR:
Հենց դրա արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 5 450 դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 158 154:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 306 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 129 210:
Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 37 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 462 մահվան դեպք:
Այսօր արձանագրված վարակման 5 450 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 2 053 դեպք, Աջարիայում՝ 453, Իմերեթիում 931, Քվեմո Քարթլիում՝ 339, Շիդա Քարթլիում՝ 528, Գուրիայում՝ 84, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 434, Կախեթիում՝ 386, Մցխեթա-Մթիանեթիում՝ 104, Սամցխե-Ջավախեթիում՝ 105, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 33: Այս փուլում երկրում կա 27 456 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 768 մարդ, այդ թվում՝ 2 981-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 009-ը՝ Աջարիայում, 1 252-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 116 ծանր հիվանդ, այդ թվում՝ 521-ը Թբիլիսիում, 154-ը՝ Աջարիայում, 261-ը՝ Իմերեթիում: Այստեղից 395-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 204-ը Թբիլիսիում, 38-ը՝ Աջարիայում, 55-ը՝ Իմերեթիում: 4 067 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 318-ը՝ Թբիլիսիում, 2 004-ը՝ Աջարիայում, 424-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 16 621 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 1 325 մարդ, այդ թվում 367-ը՝ Թբիլիսիում, 263-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 904 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 52 850 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 932 մարդ, Աջարիայում 12 102, Իմերեթիում 5 206»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: