Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպում է Մարկո Ռուբիոյի հետ, պաշտոնապես միանում է «Խաղաղության խորհրդին»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Հանդիպման ընթացքում Նեթանյահուն ստորագրել է փաստաթուղթ, որով պաշտոնապես միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»։
Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի նաև Դոնալդ Թրամփի հետ։
ԱՄՆ մեկնելուց առաջ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ զրույցի հիմնական թեման կլինի Իրանի հետ բանակցությունները։