Բենյամին Նեթանյահու. Մենք թեթևացած ենք, որ նախագահը և առաջին տիկինը անվտանգ են, և մենք գնահատում ենք ԱՄՆ գաղտնի ծառայության արագ և վճռական գործողությունները
Սառան և ես ցնցված ենք նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից, – այսպես արձագանքեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ տեղի ունեցած կրակոցներին։
«Մեծ թեթևացում է, որ նախագահը և առաջին տիկինը ողջ և առողջ են։ Մենք վիրավոր ոստիկանին մաղթում ենք արագ ապաքինում և գնահատում ենք ԱՄՆ գաղտնի ծառայության արագ և վճռական գործողությունները», – գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։
ԱՄՆ-ում կրակոցներ են տեղի ունեցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին մասնակցում էր Դոնալդ Թրամփը։