Բենյամին Նեթանյահուն. Մենք ասացինք, որ պաղեստինյան պետություն չի լինի, այն չի ստեղծվի, այս վայրը մերն է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինյան պետություն չի լինի։
Նեթանյահուի խոսքով՝ տարածքը պատկանում է Իսրայելին։
«Մենք ասացինք, որ Պաղեստինյան պետություն չի լինի։ Իրականում, Պաղեստինյան պետություն չի լինի։ Այս վայրը մերն է։ Մենք կհոգանք մեր ժառանգության, մեր հողի և դրա անվտանգության մասին», – ասել է Նեթանյահուն։
Բացի այդ, Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է Ադումիմ բնակավայրի սպասվող ընդլայնման մասին։
«Ադումիմ բնակավայրը կկրկնապատկվի։ Հինգ տարի անց այստեղ կլինի 70,000 մարդ։ Սա հսկայական փոփոխություն կլինի», – ասել է Նեթանյահուն։
Հուլիսին Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարեցին, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ասամբլեայում կճանաչեն Պաղեստին պետությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այս որոշումը և Կանադայի կառավարության դիրքորոշման փոփոխությունը անվանել է Համասի համար պարգև։ Գործակալությունը նաև նշել է, որ այս դիրքորոշումը կխոչընդոտի Գազայում հրադադարի հասնելու և պատանդներին ազատ արձակելու ջանքերին։