Բենյամին Նեթանյահուն կորոնավիրուսի պատվաստանյութը Իսրաելում ներարկել է առաջինը
Բենյամին Նեթանյահուն կորոնավիրուսի պատվաստանյութը Իսրաելում ներարկել է առաջինը

Իսրաելում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ներարկել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա «Փայզերի» պատվաստանյութը ներարկել է ուղիղ եթերում:

«Սա փոքր չափաբաժին է մարդու համար, սակայն մեծ քայլ է մեր առողջության համար»,- հայտարարել է Նեթանյահուն:

Պատվաստանյութը վարչապետի հետ միասին ուղիղ եթերում ներարկել է նաև առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը:

«Մենք գնել ենք միլիոնավոր պատվաստանյութեր Իսրայելի փոքր պետության համար և բոլորը պետք է պատվաստվեն: Ես խնդրեցի, որ նախարար Էդելշտեյնի հետ միասին, առաջինը լինեմ պատվաստանյութ ընդունողը, որը կդառնա օրինակ: Կարծում եմ, որ եթե դա անենք միասին, մենք ավելի շուտ կհաղթենք կորոնավիրուսին, քան մարդիկ կարծում են», – նշել է Նեթանյահուն: