Բենյամին Նեթանյահուն - Իսրայելը սկսել, իրականացրել և լիովին պատասխանատվություն է ստանձնել Դոհայում Համասի ավագ ղեկավարների դեմ գործողությունը։
ՀԱՄԱՍԻ ավագ ղեկավարների դեմ այսօրվա գործողությունը լիովին անկախ գործողություն էր, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելը լիովին պատասխանատվություն է ստանձնել գործողության համար։
«ՀԱՄԱՍԻ ավագ ղեկավարների դեմ այսօրվա գործողությունը լիովին անկախ գործողություն էր»։ «Գործողությունը նախաձեռնել է Իսրայելը, իրականացրել է Իսրայելը, և երկիրն ինքն է լիովին պատասխանատվություն ստանձնել», – ասել է Բենյամին Նեթանյահուն։
Sky News-ը հաղորդել է, որ Դոհայում Իսրայելի կողմից թիրախավորվել են Համասի հինգ պաշտոնյաներ՝ Խալիլ ալ-Հայան, Խալեդ Մաշալը, Մոհամմեդ Դարվիշը, Ռազի Համադը և Իզզաթ ալ-Ռիշկին։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, հարձակման ժամանակ զոհվել է Խալիլ ալ-Հայան, որը նախկինում զբաղեցնում էր Համասի քաղաքական բյուրոյի փոխնախագահի պաշտոնը։
Ավելի վաղ «Times of Israel»-ը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ ԱՄՆ նախագահը կանաչ լույս է տվել Դոհայում Համասի բարձրաստիճան պաշտոնյայի վրա հարձակման համար։
Տեղեկատվության համար, կողմերի միջև բանակցությունների վայրը Կատարի մայրաքաղաք Դոհան էր։