Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը Իրանի ժողովրդի ձեռքում է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը Իրանի ժողովրդի ձեռքում է։
«Մեր ձգտումն է ազատագրել Իրանի ժողովրդին բռնակալության լծից։ Վերջին հաշվով, դա կախված է նրանցից։ Սակայն կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողություններով մենք կոտրում ենք նրանց ոսկորները», – ասել է Իսրայելի վարչապետը։
Բենիամին Նեթանյահուի խոսքով, եթե Իսրայելի և Իրանի ժողովուրդները միասին հաջողության հասնեն, դա կարող է դառնալ Իրանում երկարատև փոփոխությունների հիմք։
Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Իսրայելի դիրքերը աշխարհում զգալիորեն ամրապնդվել են։