Բենյամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը կհանդիպեն հաջորդ շաբաթ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետի աշխատակազմից հաստատում են այս տեղեկությունը։
Ըստ ԶԼՄ-ների՝ հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։
Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավեր է ստացել Դոնալդ Թրամփից՝ նախագահական իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր։