Բենյամին Նեթանյահու. Ով կհամարձակվի վնասել մեր պատանդներին, կվճարի դրա գինը, մենք չենք ընդունի պայմանագրի խախտումը

10:19, 31.01.2025

Ով կհամարձակվի վնասել մեր պատանդներին, կվճարի դրա գինը,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել առաջին հերթին մեր հերոս զինվորների և նաև այն հաստատուն դիրքորոշման շնորհիվ, որը մենք որդեգրել ենք բանակցությունների ընթացքում։ Մենք չենք ընդունի այս պայմանագրի ոչ մի խախտում։ Այսօր՝ մեր պատանդների ազատ արձակման ժամանակ, բոլորս ականատես եղանք սահմռկեցուցիչ տեսարանների։ Ով կհամարձակվի վնասել մեր պատանդներին, կվճարի դրա գինը»,- ասել է Նեթանյահուն։

Խան Յունիսում պատանդներին տեղափոխելու վայրում մեծ բազմություն է հավաքվել՝ քաոս առաջացնելով։ Իրավիճակը հատկապես սրվել է, երբ ամբոխի մեջ նկատել են 80-ամյա իսրայելցի պատանդին։

Նմանատիպ