Բենյամին Նեթանյահու. Լիովին հնարավոր է, որ մենք գտնվում ենք այն պահին, երբ Իրանի ժողովուրդը իր ճակատագիրն է վերցնում իր ձեռքը
Բենյամին Նեթանյահու. Լիովին հնարավոր է, որ մենք գտնվում ենք այն պահին, երբ Իրանի ժողովուրդը իր ճակատագիրն է վերցնում իր ձեռքը

Լիովին հնարավոր է, որ մենք գտնվում ենք այն պահին, երբ Իրանի ժողովուրդը իր ճակատագիրն է վերցնում իր ձեռքը, – ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը և Իսրայելի պետությունը կիսում են Իրանի ժողովրդի պայքարը, ազատության և արդարության ձգտումները։

Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ անցյալ շաբաթ Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել է Իրանի հարցը։

«Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր դիրքորոշումը՝ մի կողմից՝ զրոյական հարստացման վերաբերյալ, մյուս կողմից՝ Իրանից 400 կիլոգրամ հարստացված նյութը դուրս բերելու և օբյեկտները խիստ և իրական հսկողության տակ դնելու անհրաժեշտության վերաբերյալ», – նշել է Բենիամին Նեթանյահուն։