Բենյամին Նեթանյահու. Իրանն այսօր մեծ սխալ թույլ տվեց և դրա համար անպայման կվճարի
«Այսօր Իրանը մեծ սխալ թույլ տվեց և անպայման կվճարի դրա համար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո։
«Այդ հարձակումը խափանվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ, որն ամենաառաջադեմն է աշխարհում»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին միավորվել Թեհրանի դեմ։
«Նրանք պետք է կանգնեն Իսրայելի կողքին։ Բռնակալության և ազատության միջև ընտրությունը երբեք այդքան պարզ չի եղել: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք պատերազմի բոլոր նպատակներին, առաջին հերթին՝ մեր պատանդների վերադարձին և ապահովելու մեր գոյությունը, մեր ապագան»,- ասել է Նեթանյահուն։