Բենյամին Նեթանյահու - Հիմա մենք կենտրոնացած ենք մեկ նպատակի վրա՝ առաջ գնալ, հաղթանակ, հաղթանակը ժամանակ է պահանջում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ժամանակ ասել է, որ Իսրայելի հաղթանակը որոշ ժամանակ կպահանջի։
«Հիմա մենք կենտրոնացած ենք մեկ նպատակի վրա՝ ուժ հավաքել ու առաջ գնալ դեպի հաղթանակ։ Դրա համար անհրաժեշտ է վճռականություն, հաղթանակը ժամանակ է պահանջում»,- ասել է Նեթանյահուն։
Միաժամանակ Իսրայելի վարչապետը ուղերձ է հղել նաև Իրանին և «Հեզբոլլահին» և նշել, որ նրանք չպետք է փորձարկեն Իսրայելը հյուսիսային սահմանին։
«Մի վերադառնաք մեկ անգամ թույլ տված սխալին, քանի որ այն գինը, որը դուք այսօր վճարելու եք, ավելի թանկ կլինի», – հավելել է Իսրայելի կառավարության ղեկավարը։