Բենյամին Նեթանյահու. Բոֆորտի գրավումը մեր քաղաքականության մեջ դրամատիկ շրջադարձային պահ է, այժմ իմ հրահանգն է ընդլայնել վերահսկողությունը այն տարածքների նկատմամբ, որոնք գտնվում էին «Հեզբոլլահի» վերահսկողության տակ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարավային Լիբանանում գտնվող Բոֆորտ ամրոցի գրավումը իսրայելական ուժերի կողմից որակել է որպես «դրամատիկ շրջադարձային կետ»։
«Բոֆորտի գրավումը դրամատիկ քայլ է և շրջադարձային կետ մեր քաղաքականության մեջ։ Իմ այժմյան ուղղորդումն է խորացնել և ընդլայնել մեր վերահսկողությունը Հեզբոլլահի վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ», – ասել է Նեթանյահուն։
Ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, նրանք Բոֆորտ են վերադարձել ավելի միասնական և ավելի ուժեղ, քան նախկինում։
«Մենք գործում ենք բոլոր ճակատներում՝ Սիրիայում, Ղազայում և Լիբանանում։ Մենք անվտանգության գոտիներ ենք ստեղծել մեր սահմաններից դուրս՝ մեր համայնքները պաշտպանելու համար», – ասել է Իսրայելի վարչապետը։