Բենյամին Նեթանյահու. Առաքելությունը բաժանված է երկու մասի՝ զսպում հյուսիսում և որոշում՝ հարավում, որոշումն է վերացնել ՀԱՄԱՍ-ը
Առաքելությունը բաժանված է երկու մասի՝ զսպում հյուսիսում և որոշում հարավում: Որոշումը ՀԱՄԱՍ-ին վերացնելն է,- այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածի մոտ տեղակայված իսրայելական բանակի զինվորների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, Իսրայելը «կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել»։
«Մենք առաջ ենք գնում, կանգ չենք առնում, քանի դեռ խնդիրը չի լուծվել։ Առաքելությունը բաժանված է երկու մասի՝ զսպում հյուսիսում և որոշում հարավում: Որոշումը ՀԱՄԱՍ-ի վերացումն է։ Մենք չենք վերադառնա այն իրավիճակին, որում եղել ենք, և Աստծո ողորմածությամբ և ձեր օգնությամբ դա այդպես կլինի: Մեր մարտիկները գտնվում են տարածքի ներսում։ Մենք վստահում ենք ձեզ, Իսրայելի ժողովուրդը վստահում է ձեզ: Ես ուզում եմ ասել ձեր ծնողներին, ովքեր ձեզ հետո կտեսնեն՝ դուք ուղարկել եք ամենալավը, ինչ կա։ Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում, պարզապես հիանալի: Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և ասել, որ մենք շարունակում ենք միասին մինչև հաղթանակ»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։