Բեննի Գանց. Եթե մի քանի շաբաթից Գազայում գտնվող իսրայելցի պատանդներին ազատ չարձակեն, Իսրայելը կընդլայնի գործողությունը Գազայի հարավում և կմտնի Ռաֆահ քաղաք
Եթե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին ազատ չարձակեն, ապա Իսրայելը կընդլայնի իր գործողությունները Գազայի հարավում և կմտնի Ռաֆահ քաղաք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմական կաբինետի անդամ, պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը։
«Աշխարհը և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պետք է իմանան, որ եթե մեր պատանդները մինչև Ռամադան տուն չվերադառնան, մարտերը կշարունակվեն ամենուր, այդ թվում՝ Ռաֆահում», – ասել է Գանցը։
Ինչպես նշում է Գանցը, Իսրայելը կսկսի հարձակումները համակարգված կերպով և իր ամերիկացի և եգիպտացի գործընկերների հետ միասին կփորձի տարհանել խաղաղ բնակչությանը, որպեսզի նվազագույնի հասցնի քաղաքացիական զոհերի թիվը։
«Նրանք կարող են ազատ արձակել պատանդներին, և Գազայի բնակիչները կկարողանան տոնել Ռամադանի սուրբ տոնը»,- ասել է Գանցը։