Բեննի Գանց - Պատանդների ազատ արձակման նոր գործարքի վերաբերյալ հնարավոր առաջընթացի խոստումնալից վաղ նշաններ կան
Ջանքեր կան բանակցելու նոր գործարքի շուրջ պատանդների ազատ արձակման համար, և կան հավանական առաջընթացի խոստումնալից վաղ նշաններ, ասել է Իսրայելի ռազմական կաբինետի անդամ և պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը:
«Մենք չենք դադարի ուղիներ փնտրել ու բաց չենք թողնի մեր աղջիկներին ու տղաներին տուն բերելու ոչ մի հնարավորություն։ Եթե մեզ չհաջողվի նոր համաձայնության հասնել, մենք կշարունակենք գործել նաև Ռամադանի ընթացքում»,- ասել է Գանցը։