Բեննի Գանց. Նույնիսկ պատանդների ազատ արձակման համաձայնագրով Իսրայելը կշարունակի պայքարը Գազան ՀԱՄԱՍ-ից ազատելու համար
Իսրայելի ռազմական կաբինետի անդամ, պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցի խոսքով, եթե նույնիսկ պայմանավորվածություն ձեռք բերվի պատանդների ազատ արձակման շուրջ, Իսրայելը կշարունակի պայքարը Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ից ազատագրելու համար։
«Եթե նույնիսկ հրադադարի կարիք լինի պատանդներին ազատելու համար, պատերազմը չի դադարի։ Մենք կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակներին»,- ասել է Գանցը։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ը ընդհանուր առմամբ 240 պատանդ է վերցրել։
«Իսրայելը քաղաքական և ռազմական բոլոր ջանքերն է գործադրում, որպեսզի պատանդները ապահով տուն վերադառնան։ Մենք ամեն ինչ անում ենք, որ բոլորին հետ բերենք՝ ցանկացած միջոցներով»,- ասում է Գանցը։