Բենիամին Նեթանյահուն «խստորեն դատապարտում է» իսրայելցի զինվորի կողմից հարավային Լիբանանում Քրիստոսի արձանին հասցված վնասը

15:13, 20.04.2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «խստորեն դատապարտում է» հարավային Լիբանանում Քրիստոսի արձանին հասցված վնասը իսրայելցի զինվորի կողմից։

«Իսրայելցիների ճնշող մեծամասնությունը ցնցված և տխրած էր միջադեպի մասին իմանալուց հետո», – գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։

Նա ասել է, որ միջադեպի հետ կապված արդեն սկսվել է հետաքննություն, և Քրիստոսի արձանը վնասած զինվորը խիստ կարգապահական պատասխանատվության է ենթարկվում։

«Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ վայրն է, որը պաշտպանում է բոլորի կրոնական ազատությունը։ Մենք մեր ափսոսանքն ենք հայտնում միջադեպի և դրա պատճառած ցանկացած վնասի համար», – գրել է Իսրայելի վարչապետը։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է հարավային Լիբանանից լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը մուրճով հարվածում և վնասում Քրիստոսի արձանը։

Նմանատիպ