Բենիամին Նեթանյահուն ողջունում է ԱՄՆ-ի վետոն Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի վրա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունում է ԱՄՆ-ի վետոն Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևի վրա և այդ դիրքորոշումը ճիշտ է համարում։
Ինչպես նշվում է Նեթանյահուի հայտարարության մեջ, մյուս երկրները պետք է գիտակցեն, որ անհնար է մի կողմից աջակցել ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը, իսկ մյուս կողմից կոչ անել դադարեցնել պատերազմը, որը կկանգնեցնի ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։
Իսրայելի վարչապետի խոսքով, հետեւաբար, «Իսրայելը կշարունակի արդարացված պատերազմը, որն ուղղված է ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը եւ այլ նպատակների իրականացմանը»։
Միաժամանակ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ցախի Հանեգբին հայտարարում է, որ պատերազմի սկզբից ի վեր սպանվել է առնվազն յոթ հազար ահաբեկիչ։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք այս թիվը ներառում է հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ Իսրայելում զոհված հազարից ավելի մարտիկները։
Հանեգբիի խոսքով՝ հնարավոր չէ ասել, թե որքան կտևի ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը Գազայի հատվածում։ Նրա խոսքով՝ դրա տեւողությունը հնարավոր է ամիսներով չչափվի։
ԱՄՆ-ը վետո է դրել Գազայում կրակի անհապաղ դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա։