Բենիամին Նեթանյահուն լիբանանյան սահմանին էր

11:10, 04.11.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի սահման։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

«Նեթանյահուն այսօր այցելել է լիբանանյան սահման»,- ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետի գրասենյակը նաև հայտնել է, որ նա այցելել է իսրայելցի զինվորականներին, որոնք շարունակում են հարձակումները Հեզբոլլահի դիրքերի վրա։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Նեթանյահուի երկրորդ այցն է լիբանանյան սահման։

Նմանատիպ