Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել են Նեթանյահուի գրասենյակում։
Նրանց տեղեկություններով՝ Նեթանյահուն առաջին համաշխարհային առաջնորդն է, ով ընտրություններում հաղթելուց հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
«Զրույցը ջերմ ու ընկերական էր։ Երկուսն էլ համաձայնել են միասին աշխատել Իսրայելի անվտանգության համար և քննարկել են Իրանի սպառնալիքը»,- ասել են Նեթանյահուի գրասենյակից։