Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, պատասխանը շատ ավելի ուժգին կլինի. «Անցել են այն օրերը, երբ ինչ-որ մեկը հարձակվում է մեզ վրա, իսկ մենք կրկնակի չենք պատասխանում նրանց»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, Թեհրանին տրվող պատասխանը շատ ավելի ուժգին կլինի։
Նրա խոսքով՝ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
Նեթանյահուն նաև նշել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Թեհրանը հարձակվում էր Իսրայելի վրա և դրա համար բարձր գին չէր վճարում։
«Ես կասեմ Իրանի առաջնորդներին. հույս չունենաք, թե ամեն ինչ կլռեցվի, եթե հարձակվեք մեզ վրա։ Անցել են այն օրերը, երբ ինչ-որ մեկը հարձակվում է մեզ վրա, իսկ մենք կրկնակի չենք պատասխանում նրանց։ Այդպես կվարվենք բոլոր նրանց հետ, ովքեր մեզ վնաս են պատճառում։ Մենք դա անում ենք», – հայտարարել է Նեթանյահուն։