Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները շրջապատել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տունը
Իսրայելցի զինվորականները պաշարել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տունը,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես երեկ երեկոյան ասացի, որ մեր զինվորականները կարող են հասնել Գազայի ցանկացած կետ: Այժմ նրանք պաշարել են Յահյա Սինվարի տունը։ Նրա տունը իր ամրոցը չէ, և նա կարող է փախչել: Բայց մենք նրան կբռնենք, միայն ժամանակի հարց է»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը չի հստակեցրել, թե որտեղ է գտնվում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի տունը, չնայած ԶԼՄ-ների տվյալներով՝ Սինվարը Խան Յունիս քաղաքից է։