Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է Իսրայելի բանակին գրավել Գազայի հատվածի 70 տոկոսը
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է Իսրայելի բանակին գրավել Գազայի հատվածի 70 տոկոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է իսրայելական զինվորականներին գրավել Գազայի հատվածի 70 տոկոսը։ Նա այս մասին հայտարարել է Այն Պրատ առաջնորդության ակադեմիայի կողմից կազմակերպված համաժողովում։

Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելն այժմ վերահսկում է արաբական անկլավի 60 տոկոսը։

Երբ լսարանի անդամներից մեկը գոռաց, որ Իսրայելը պետք է գրավի Գազայի հատվածի «100 տոկոսը», Նեթանյահուն պատասխանեց. «Մենք առաջ ենք շարժվում», չնայած նա չհերքեց, որ վերջնական նպատակը կարող է դա լինել։

«Նախ 70 տոկոսը։ Մենք կսկսենք դրանից», – ասաց Բենիամին Նեթանյահուն։

Զինադադարի հայտարարումից ի վեր իսրայելական զինվորականները վերահսկողություն են հաստատել Գազայի հատվածի լրացուցիչ տարածքների նկատմամբ։