Բենիամին Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը պայմանավորվել են արտակարգ կառավարություն ստեղծելու շուրջ, կձևավորվի նաև «պատերազմական կաբինետ»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը պայմանավորվել են արտակարգ կառավարություն ստեղծելու շուրջ։ Նաեւ կձեւավորվի «պատերազմական կաբինետ»՝ Նեթանյահուի, Գանցի եւ երկրի պաշտպանության նախարարի մասնակցությամբ։
Նշված համաձայնագիրը նշանակում է, որ պատերազմի ընթացքում չեն ընդունվելու օրինագծեր և կառավարության որոշումներ, որոնք առնչություն չունեն պատերազմի վարման հետ, և բոլոր բարձր պաշտոնները ավտոմատ կերպով երկարացվելու են պատերազմի ժամանակ։
Հոկտեմբերի 7-ին՝ լուսադեմին, Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Իսրայելում պատերազմական դրություն է հայտարարվել։