Բենիամին Նեթանյահուն ասում է, որ պատանդների ազատ արձակման շուրջ դեռևս պայմանավորվածություն չկա

15:25, 19.11.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ դեռևս համաձայնություն չկա հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։

Նեթանյահուն նաև հերքել է այն տեղեկությունը, թե Իսրայելը քննարկում է առնվազն 50 առևանգվածներին ազատ արձակելու առաջարկը՝ ասելով, որ եթե կառավարությունն ասելիք ունենա՝ կասի:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում պատանդների ընտանիքների ներկայացուցիչներին հրավիրել է Իսրայելի ռազմական կաբինետի հետ հանդիպման։

Նմանատիպ