Բենիամին Նեթանյահուն ասում է, որ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի Իսրայելը մտնի Ռաֆահ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մտնել Ռաֆահ, թեև դրա համար որոշ ժամանակ կպահանջվի,- այս մասին վարչապետը հայտարարել է հեռուստատեսային ելույթում։
«Վերջին զրույցում ես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասացի, որ անհնար է ավարտին հասցնել հաղթանակը առանց Իսրայելի պաշտպանության ուժերի Ռաֆահ մտնելու և «Համաս» գումարտակի ամբողջական ոչնչացման։ Ես արդեն հաստատել եմ Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելու Իսրայելի պաշտպանության պլանը, և շուտով մենք կհաստատենք նաև մարտական գոտիներից քաղաքացիների տարհանման ծրագիրը», – ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաեւ նշում է, որ իսրայելցի զինվորականները շարունակում են գործել Խան Յունիս քաղաքում։