Բենիամին Նեթանյահուն ասում է, որ Իրանի շուրջ բանակցությունները կլինեն Դոնալդ Թրամփի հետ հանդիպման գլխավոր թեման
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն։
Մեկնելուց առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Նեթանյահուն ասել է, որ իր յոթերորդ այցը Միացյալ Նահանգներ կարտացոլի երկու երկրների միջև ամուր կապը։
Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանի շուրջ բանակցությունները կլինեն Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման գլխավոր թեման։
«Ես մեկնում եմ Միացյալ Նահանգներ իմ յոթերորդ այցով՝ նախագահ Թրամփի հետ հանդիպելու համար։ Կարծում եմ, որ սա արտացոլում է այն եզակի մտերմությունն ու հատուկ հարաբերությունները, որոնք մենք ունենք Միացյալ Նահանգների հետ։ Ինչպես իմ անձնական հարաբերությունները նախագահի հետ, այնպես էլ Իսրայելի պետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները աննախադեպ են մեր պատմության մեջ», – ասել է Բենիամին Նեթանյահուն։