Բենիամին Նեթանյահուն ասում է, որ հրաժարվելով ազատ արձակել պատանդներին՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է զինադադարի պայմանները
Բենիամին Նեթանյահուն ասում է, որ հրաժարվելով ազատ արձակել պատանդներին՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է զինադադարի պայմանները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել ազատ արձակել պատանդներին՝ խախտելով զինադադարի պայմանները։

Միաժամանակ, ինչպես գրում է «BBC»-ն, Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ, չնայած պայմանավորվածությանը, ՀԱՄԱՍ-ը չի ազատել բոլոր կին պատանդներին եւ այսօր առավոտյան հրթիռներով հարձակվել է Իսրայելի վրա։

Վարչապետի գրասենյակը նաև նշել է, որ Իսրայելը հավատարիմ է մնում՝ պատանդներին ազատելու, ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և «ապահովելու, որ Գազան երբեք վտանգ չներկայացնի իսրայելցիների համար» իր նպատակներին: