Բենիամին Նեթանյահուն ասում է, որ հավատարիմ է մնում Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին
Բենիամին Նեթանյահուն ասում է, որ հավատարիմ է մնում Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ինքը հավատարիմ է մնում Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին։

«Ուզում եմ ընդգծել, որ ես հավատարիմ եմ համաձայնագրի շրջանակին, որը նախատեսում է ազատ արձակել մեր պատանդներին, սակայն «Համաս»-ի մարդասպանները պահանջներ են ներկայացնում, որոնք հակասում են համաձայնագրի շրջանակներին և սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգությանը», – ասել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն չի հստակեցրել, թե ինչ պահանջներ կան։ Միաժամանակ, Իսրայելի վարչապետը պատանդներին ազատ արձակելու միակ միջոցը համարում է Համասի վրա ճնշումը։

«Ապրելու կամքը, կենսական ուժը, որը ներարկվել է մեր մեջ, թույլ չի տա դադարեցնել պատերազմը, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին»,- ասել է Նեթանյահուն