Բենիամին Նեթանյահուն ասում է, որ Գազայի հատվածը չի անցնի Պաղեստինի կառավարության իշխանության տակ, քանի դեռ ինքը վարչապետ է
Բենիամին Նեթանյահուն ասում է, որ Գազայի հատվածը չի անցնի Պաղեստինի կառավարության իշխանության տակ, քանի դեռ ինքը վարչապետ է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ քանի դեռ ինքը վարչապետի պաշտոնում է, Գազայի հատվածը չի անցնի Պաղեստինի կառավարության վերահսկողության տակ,- այս մասին նա գրել է սոցցանցում։

«Քանի ես վարչապետ եմ, դա չի լինելու։ Նրանք, ովքեր ահաբեկչություն են սովորեցնում իրենց երեխաներին, ֆինանսավորում են ահաբեկչությունը և աջակցում են ահաբեկիչների ընտանիքներին, ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո նրանք չեն կարող կառավարել Գազայի հատվածը»,- գրել է Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի մեկնաբանությունները հաջորդել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի «Sky news arabia»-ին տված հարցազրույցին, որում նա ասել է, որ պատրաստ է գրավել Գազայի հատվածը և Հորդանան գետի Արևմտյան ափը: