Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Հեզբոլլահի բազայում հայտնաբերել են ռուսական նորագույն զենքեր
Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Հեզբոլլահի բազայում հայտնաբերել են ռուսական նորագույն զենքեր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը «Հեզբոլլահի» բազայում հայտնաբերել են ռուսական նորագույն զինատեսակներ։

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Նեթանյահուն նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի որոշման համաձայն, երկրի գլխավոր գետից ՝ Լիտանից հարավ զենք կարող էր ունենալ միայն լիբանանյան բանակը:

«Սակայն «Հըզբոլլահը» հարյուրավոր թունելներ և թաքստոցներ է փորել այս տարածքում, որտեղ մենք վերջերս հայտնաբերել ենք ռուսական նորագույն զենքերը: Լիբանանում նոր քաղաքացիական պատերազմը ողբերգություն կլինի: Դա իրականում մեր նպատակը չէ: Իսրայելը մտադիր չէ միջամտել Լիբանանի ներքին գործերին: Մեր միակ նպատակն է թույլ տալ, որ մեր քաղաքացիները, ովքեր ապրում են լիբանանյան սահմանի մոտ, վերադառնան իրենց տները և իրենց ապահով զգան»,- ասել է Նեթանյահուն։