Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կշարունակի մարտերը Գազայում, որպեսզի Գազան այլևս սպառնալիք չստեղծի Իսրայելի համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը կշարունակի կռվել Գազայում, որպեսզի Գազան վտանգ չներկայացնի Իսրայելի համար։
«Մենք սահմանել ենք պատերազմի նպատակները, և դրանք մնում են ուժի մեջ՝ հասնելու ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, մեր բոլոր պատանդների վերադարձին,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ իրենց կողմից չեն լինի փոխզիջումներ, որոնք կազդեն իրենց գոյության և ապագա սերունդների պաշտպանության վրա։