Բենիամին Նեթանյահուն ամոթալի է անվանել Իսրայելին զենքի մատակարարումը մասնակի սահմանափակելու Միացյալ Թագավորության որոշումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամոթալի է համարում Միացյալ Թագավորության որոշումը՝ մասնակիորեն սահմանափակելու Իսրայելին զենքի մատակարարումները։
Վարչապետի խոսքով՝ Բրիտանիայի սխալ որոշումը միայն կխիզախի ՀԱՄԱՍ-ին։
«Բրիտանական զենքով կամ առանց դրա Իսրայելը կհաղթի այս պատերազմում և կապահովի ընդհանուր ապագա»,- գրել է Բենյամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ կասեցնում է Իսրայել զենքի արտահանման 350 լիցենզիաներից 30-ը։ Պաշտպանության նախարար Ջոն Հելին ասել է, որ Մեծ Բրիտանիան մնում է Իսրայելի հավատարիմ դաշնակիցը: Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը չի թուլանա 30 լիցենզիայի կասեցմամբ։