Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ժամանակավոր զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել իսրայելցի պատանդներին
Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ժամանակավոր զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել իսրայելցի պատանդներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ժամանակավոր զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել իսրայելցի պատանդներին։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է հեռուստաուղերձում։

Նեթանյահուն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ևս մեկ անգամ կողմերին կոչ արեց «մարդասիրական դադար» վերցնել, որը թույլ կտա լրացուցիչ օգնություն հասցնել Գազայի հատված:

Ինչպես նշել է Էնտոնի Բլինկենը, նման դադարը նաև ավելի լավ միջավայր կստեղծի պատանդների ազատ արձակման համար։

«Իսրայելը հրաժարվում է ժամանակավոր հրադադարից, որը չի ներառում պատանդների վերադարձը», – ասել է Նեթանյահուն։