Բենիամին Նեթանյահուի գրասենյակ. Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակասեմիտ բռնապետ է, Իսրայելը կշարունակի ուժային գործողությունները տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերի դեմ

20:28, 21.08.2026
Իսրայելի կառավարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանում է հակասեմիտ բռնապետ և հայտարարում, որ նա այժմ փորձում է Իսրայելի դեմ ագրեսիան տարածել Սիրիայում:
Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Էրդողանը հակասեմիտ բռնապետ է, ով ոչնչացրել է քրդերին, ապաստան է տվել «Համաս»-ի ահաբեկիչներին, օկուպացրել է Կիպրոսի կեսը և ռեկորդային թվով լրագրողների ու իր դեմ տրամադրված քաղաքական գործիչների է ձերբակալում:
«Իսրայելի առաջնորդներին ու զինվորներին՝ Մերձավոր Արևելքում Միակ ճշմարիտ ժողովրդավարությանը վախեցնելու Էրդողանի ողորմելի փորձը ապարդյուն է ավարտվելու: Իսրայելը կշարունակի ուժային գործողությունները տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերի և իր անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ», – ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ