Բենիամին Նեթանյահուի ելույթը խորհրդարանում տեղի է ունեցել պատանդների ընտանիքի անդամների բղավոցների ներքո
Բենիամին Նեթանյահուի ելույթը խորհրդարանում տեղի է ունեցել պատանդների ընտանիքի անդամների բղավոցների ներքո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը չի ​​կարողանա ազատել Գազայում մնացած պատանդներին՝ առանց ռազմական ճնշման։

«Մենք կանգ չենք առնելու մինչև հաղթանակ, քանի որ այլ երկիր և այլ ճանապարհ չունենք։ Մենք չենք կարողանա ազատ արձակել բոլոր պատանդներին առանց ռազմական ճնշման, օպերատիվ ճնշման և քաղաքական ճնշման։ Ուստի մի բան կա, որ մենք չենք անի՝ մենք չենք դադարեցնի պայքարը»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի ելույթը խորհրդարանում ունկնդրել են պատանդների ընտանիքի անդամները, ովքեր իրենց ձեռքում պահել են պատանդների լուսանկարները։ Նրանք պարբերաբար ընդհատում էին Բենիամին Նեթանյահուի ելույթը և վանկարկում «հիմա» բառը։

Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագրի արդյունքում Գազայում գերության մեջ գտնվող 240 պատանդներից 100-ից ավելին ազատ են արձակվել։