Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում արժանացել է ներկաների մի մասի դժգոհ բացականչություններին, իսկ որոշ պատվիրակություններ ի նշան բողոքի լքել են դահլիճը
Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում արժանացել է ներկաների մի մասի դժգոհ բացականչություններին, իսկ որոշ պատվիրակություններ ի նշան բողոքի լքել են դահլիճը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արժանացել է ներկաների մի մասի դժգոհ բացականչություններին, իսկ որոշ պատվիրակություններ ի նշան բողոքի լքել են դահլիճը։

Ինչպես Նեթանյահուն ասաց իր ելույթի սկզբում, ինքը չի պատրաստվում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, քանի որ իր երկիրը պատերազմական վիճակում է և պայքարում է կյանքի համար։ Սակայն, ըստ նրա, ինքը որոշել է գալ Նյու Յորք, քանի որ ՄԱԿ-ի ամբիոնից իր երկրի մասին սուտ ու զրպարտություն է տարածվում։