Բենիամին Նեթանյահու. Ժողովրդավարությանը վտանգ չի սպառնում, վտանգ է սպառնում «Deep State»-ին
Ժողովրդավարությանը վտանգ չի սպառնում, վտանգ է սպառնում «Deep State»-ին, – ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Քնեսեթում։
«Իսրայելը եղել է և կմնա ժողովրդավարական երկիր: Ժողովրդավարությունը վտանգված չէ, չինովնիկների իշխանությունը վտանգված է, «Deep State»-ը վտանգի տակ է»,- ասել է Նեթանյահուն:
Բացի այդ, Իսրայելի վարչապետը Քնեսեթում ունեցած ելույթում նշել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին, ապա Իսրայելը կգրավի տարածքները։
«Գազայում մարտերը շարունակվում են, որքան երկար ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, այնքան ավելի ուժեղ կլինի մեր ճնշումը: Դա ներառում է տարածքների օկուպացիա և շատ այլ բաներ, որոնք ես այստեղ չեմ թվարկի»,- նշել է Նեթանյահուն։