Բենիամին Նեթանյահու. Ոչինչ չի կարող կանգնեցնել Իսրայելին շարունակել պատերազմը Համասի դեմ, ներառյալ միջազգային ճնշումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ մի բան չի կարող խանգարել Իսրայելին շարունակել պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ, ներառյալ միջազգային ճնշումը։
Ելույթ ունենալով Իսրայելի հարավում գտնվող ռազմաբազայում գտնվող զինվորների առջև՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կշարունակի պայքարել մինչև վերջ՝ մինչև հաղթանակ։
«Ուզում եմ հստակ ասել՝ մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ։ Նման հարց ընդհանրապես չկա, սա ասում եմ նաև միջազգային ճնշման ֆոնին։ Մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել, մենք գնում ենք մինչև վերջ՝ դեպի հաղթանակ, քանի դեռ Համասը չի ոչնչացվել», – ասել է Նեթանյահուն։