Բենիամին Նեթանյահու. Ծանր օր է, ահաբեկիչը սառնասրտորեն սպանեց մեր երեք քաղաքացիների, մենք շրջապատված ենք Իրանի կողմից ղեկավարվող մարդասպան գաղափարախոսությամբ
Բենիամին Նեթանյահու. Ծանր օր է, ահաբեկիչը սառնասրտորեն սպանեց մեր երեք քաղաքացիների, մենք շրջապատված ենք Իրանի կողմից ղեկավարվող մարդասպան գաղափարախոսությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Հորդանանի և Արևմտյան ափի սահմանի մոտ տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով Իսրայելի երեք քաղաքացի է զոհվել։

Նեթանյահուն կառավարության նիստում ասել է, որ այսօր շատ դժվար օր է Իսրայելի համար։

«Սա շատ դժվար օր է։ Ահաբեկիչը սառնասրտորեն սպանել է մեր երեք խաղաղ բնակիչների: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին։ Մենք շրջապատված ենք Իրանի կողմից ղեկավարվող մարդասպան գաղափարախոսությամբ»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Հորդանան գետի արեւմտյան ափի և Հորդանանի սահմանի մոտ հարձակման ժամանակ զոհվել է Իսրայելի երեք քաղաքացի։ Հարձակվողը բեռնատարով մտել է տարածք Հորդանանից, ապա կրակ բացել։ Իսրայելը փակել է Հորդանանի հետ բոլոր ցամաքային անցումները: Այնուամենայնիվ, Հորդանանն ասում է, որ փակել է սահմանը և հետաքննում է միջադեպը: