Բենիամին Նեթանյահու - Սահմանվել է Իսրայելի պաշտպանության բանակի Ռաֆահ մտնելու ամսաթիվը
Բենիամին Նեթանյահու - Սահմանվել է Իսրայելի պաշտպանության բանակի Ռաֆահ մտնելու ամսաթիվը

Իսրայելի պաշտպանության բանակի Ռաֆահ մտնելու ամսաթիվ է նշանակվել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը հաջողության չի հասնի առանց Ռաֆահում ռազմական գործողության, և դրա համար ժամկետ է նշանակվել, թեև Իսրայելի վարչապետը կոնկրետ օր չի նշել։

Նրա խոսքով՝ ինքը մանրամասն տեղեկատվություն է ստացել Կահիրեում բանակցությունների մասին։

«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների վերաբերյալ, մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին՝ մեր բոլոր պատանդների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակը։ Այս հաղթանակը պահանջում է մտնել Ռաֆահ և ոչնչացնել այնտեղ գտնվող ահաբեկիչներին։ Դա անպայման տեղի կունենա, կա սահմանված ժամկետ»,- ասել է Նեթանյահուն։